Սեր, ընտանեկան քաոս, անսպասելի իրավիճակներ և համառ ուրվական, որը չի պատրաստվում կիսել իր տունը ոչ մեկի հետ: Հրանտ Թոխատյանի, Լևոն Հարությունյանի և այլ հայտնի արտիստնմերի մասնակցությամբ նոր ֆիլմը օգոստոսի 1-ից կցուցադրվի բոլոր կինոթատրոններում։

Արմենն ու Արևիկը գնում են իրենց երազանքի առանձնատունը նոր կյանք սկսելու և սեփական բիզնեսը հիմնելու համար։ Բայց պարզվում է, որ տան իրական տերը դեռ չի պատրաստվում լքել այն։ Իսկ երբ պատմությանը միանում են նաև Արմենի ավանդապաշտ ծնողները, սկսվում է մի պատերազմ, որտեղ վտանգված են և՛ սերը, և՛ երազանքը։

Այսպես են զարգանում «Ուրվականը մեր միջև» ֆիլմի իրադարձությունները։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Նարեկ Ավագյանն է, պրոդյուսերը՝ Նարեկ Ստեփանյանը։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *