Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմը հունիսի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է կառավարության կազմը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ Ջոն Հիլին, որը հունիսին հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից՝ ի նշան բողոքի բանակի և նավատորմի թերֆինանսավորման դեմ, նշանակվել է ֆինանսների նախարար:

Էդվարդ Միլիբենդը, որը 2010-2015 թթ. եղել է Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդը, նշանակվել է արտաքին գործերի նախարար:Շաբանա Մահմուդը կմնա ներքին գործերի նախարարի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2025 թվականից:Արտաքին գործերի նախկին նախարար Իվետ Քուփերը նշանակվել է առողջապահության նախարար:Առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը նշանակվել է պաշտպանության նախարար:Հունիսի 20-ին Չարլզ III թագավորը պաշտոնապես ընդունել էր Քիր Սթարմերի հրաժարականը, վարչապետ էր նշանակել Բըրնհեմին և նրան հանձնարարել կառավարություն ձևավորել: Մեծ Մանչեստրի 56-ամյա նախկին քաղաքապետը հունիսի 17-ին ստանձնել էր իշխող Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով Քիր Սթարմերին:Առաջին օտարերկրյա առաջնորդները, որոնց հետ վարչապետ Բըրնհեմը հեռախոսազրույց է ունեցել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Զելենսկին հայտնել է, որ Բըրնհեմի հետ զրույցի ժամանակ պայմանավորվել են շուտով հանդիպել և քննարկել հետագա համագործակցությունը, մասնավորապես, հակաբալիստիկ կոալիցիայի շրջանակում։

Ֆոն դեր Լայենը Բըրնհեմի հետ զրույցից հետո հայտնել է, որ կողմերը հանձնառու են «ԵՄ-ն և Միացյալ Թագավորությունն ավելի մոտեցնել իրար»։ Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցության շուրջ «գերազանց համագործակցությունը» կշարունակվի։Թրամփն էլ նորանշանակ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է առաջիկա հանդիպման մասին։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *