Հունաստանից Թուրքիա ներթափանցած շոգի ալիքն այսօրվանից կուժեղացնի իր ազդեցությունը երկրի ողջ տարածքում։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հատկապես երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Էգեյան և Միջերկրական ծովերի շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 45 աստիճանի, իսկ զգացվող ջերմաստիճանը որոշ վայրերում կմոտենա 50 աստիճանին,- գրում է Ermenihaber.am-ը։

Շաբաթվա ամենաշոգ օրերը կլինեն երեքշաբթին, չորեքշաբթին և հինգշաբթին։ Դենիզլիում սպասվում է մինչև 40, Մանիսայում՝ 39, իսկ Իզմիրում և Մուղլայում՝ 38 աստիճան տաքություն։

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *