«Ռոսսելխոզնադզորը» կանխել է 39,000 թարմ կտրված հայկական վարդեր Բելառուսի միջոցով Ռուսաստան ներմուծելու փորձը։

Գործակալությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնադզորի հսկողության ներքո ոչնչացվել է թարմ կտրված վարդերի մեծ խմբաքանակ։

Բեռը քողարկված էր գազավորված ըմպելիքի տակ, և այն տեղափոխող մեքենան, որը վարում էր Բելառուսի քաղաքացի, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։

Ծաղիկների ներմուծման սահմանափակումները ուժի մեջ են մտնում այս տարվա մայիսի 22-ից։

 

Սկզբնաղբյուրը` Oragir.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *