Հուլիսի 27-ին՝ ժամը 16։38-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Գետափնյա փողոցում այրվում է անասնակեր․ առկա է տարածվելու վտանգ։

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21։35-ին։ Այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *