«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ միջադեպը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում՝ Ավետ Կոնջորյանի բնակության շենքի շքամուտքի մոտ։ Համացանցում տարածվել է նաև միջադեպը պատկերող տեսանյութ։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ հուլիսի 25-ին ժամը 14։00-ին, ոստիկանությունը հաղորդում է ստացել մարմնական վնասվածք ստացած քաղաքացու վերաբերյալ։ 

Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Երկու անձ ձերբակալվել էր։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *