Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 132 մարդ, ևս 570-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Այս մասին հայտնել է BluRadio ռադիոկայանը,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռադիոկայանի տվյալներով՝ երկրի 32 քաղաքներում հայտարարվել է կարմիր վտանգի մակարդակ, ինչը վկայում է դրանց տարածքում առկա լայնածավալ ավերածությունների մասին։

Երկրաշարժից հետո բժշկական օգնության է դիմել առնվազն 883 մարդ։

Նշվում է, որ ենթակառուցվածքների վնասման պատճառով երեք բժշկական հաստատություն ամբողջությամբ փակվել է, և դրանց հիվանդների մեծ մասը տեղափոխվել է այլ վայրեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *