Կաննում անհայտ անձինք Սաուդյան Արաբիայի արքայադստեր տնից գողացել են զարդեր և պայուսակներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500,000 եվրո։ Այս մասին օգոստոսի 12-ին հայտնել է Le Figaro թերթը։
Կողոպուտը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Ալպեր-Մարիտիմում գտնվող արքայադստեր տանը։ Գողության պահին ընտանիքը բացակայում էր բնակարանից։ Նախնական տվյալներով, հարձակվողները բացել են սեյֆը։ Գողացված իրերի թվում եղել են զարդեր, կաշվե շքեղ պայուսակներ, ինչպես նաև 8000 եվրո կանխիկ գումար։
Իրավապահ մարմինները դեռևս չեն բացահայտել կասկածյալներին։ Գողության զոհ դարձած Սաուդյան Արաբիայի արքայադստեր անունը չի հրապարակվել։
