Սպառնալիքի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ է հայտարարվել է Ֆրանսիայի 80 դեպարտամենտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալները։

Ծառայության տվյալներով՝ երկրի որոշ շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կլինի 38-40 աստիճան։ Բացի այդ, Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մի շարք շրջաններում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել անտառային հրդեհների մեծ ռիսկի պատճառով։

Ֆրանսիայի կառավարության նախնական գնահատումների համաձայն՝ այս ամռանը տապի կրկնվող ալիքները կարող են իրենց վրա «մոտավորապես 10-15 միլիարդ եվրո» արժենալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *