Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքել է լուրերը, թե արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրն իբր դարձել է անիրագործելի։ Նա նշել է, որ պաշտոնական տվյալները հակառակ պատկերն են ցույց տալիս․ օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում 7743 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր, իսկ 4146 ընտանիք այն իրացրել է։

«Այսպես, օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել 7743 ընտանիք (31,845 անձ), որից 7147 ընտանիք (29,921 անձ)՝ ձեռքբերման բաղադրիչով, 297 ընտանիք (1104 անձ)՝ կառուցապատման բաղադրիչով, 299 ընտանիք (820 անձ)՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։

Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությունը հետևյալն է՝ Վայոց ձոր – 63, Տավուշ – 87, Արագածոտն – 135, Շիրակ – 147, Գեղարքունիք – 158, Սյունիք – 228, Լոռի – 368, Երևան – 450, Արարատ – 531, Արմավիր – 667, Կոտայք – 1081։

ԶԼՄ-ին կոչ եմ անում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրին անդրադարձ կատարելիս հիմնվել բացառապես թվային տվյալների և փաստական հիմքերի վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նվեր Կոստանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *