Կիևյան կամրջի անվտանգ շահագործմանն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ ամբողջությամբ նորոգվել են երթևեկելի և հետիոտնային հատվածները, փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, իրականացվել են ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ լուսավորության մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։

Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ ի սկզբանե նախատեսված էր Կիևյան կամուրջը վերաբացել օգոստոսի 29-ին, սակայն շինարարի հետ համագործակցության արդյունքում հնարավոր է եղել կամուրջը երթևեկության համար բացել նախատեսված ժամկետից երկու շաբաթ շուտ։ Կամուրջը երթևեկության համար բացվել է օգոստոսի 14-ի առավոտից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *