Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մայրաքաղաքի երկու փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխությունների մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում, մասնավորապես` Մամիկոնյանց – Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի  17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի նաև Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես`Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *