ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։
Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։
