Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 31-ին կարգադրություն է ստորագրել, որով «Լուսաբաց» մշակութային հիմնադրամին կհատկացվի 20 միլիոն դրամ «Նոր մեր բակը» ֆիլմի նկարահանման համար։
Բաց աղբյուրներում նշվում է, որ հիմնադրամը հիմնադրվել է 2013 թվականին, ունի հիմնադրամի իրավական ձև, գործում է Երևանում և զբաղվում է մշակութային գործունեությամբ։ Հիմնադիրներն են Սոնա Ալեքսանյանը, Մարինե Վարդանյանը, Շավարշ Վարդանյանը։
Նշված հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության միջև 2026 թվականի մարտի 3-ին ստորագրվել էր պայմանագիր, որով պետական բյուջեից գումար է հատկացվել «Անահիտ» ազգային կինոյի մրցանակաբաշխության համար։
Հասմիկ Սարգսյան
