Քանի որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ՝ թե՛ իմ թիմակից (ՔՊ ֆրակցիայից) և թե՛ ընդդիմադիր խմբակցություններից, վերջին օրերին՝ այսօր ևս, պարբերաբար իրենց խոսքում անդրադառնում են ՀԷՑ-ին, պարզապես հարկ համարեցի մատնանշել 5 նշանակալի ձեռքբերում, որոնց հասել ենք պետական միջամտությամբ՝ ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում։ Այս մասին գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Միջազգային ու տեղական մի շարք բանկերի նկատմամբ ունեցած՝ ՀԷՑ-ի շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի պարտավորություններից մարվել են մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկեր (այդ թվում՝ վաղաժամկետ), իսկ ֆինանսական շուկայում ՀԷՑ-ի պարտատոմսերի անվանական արժեքը թանկացել է 7-10%-ով։
Բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են մինչև 40%-ով, իսկ գործող հզորությունների ավելացման գործակիցները՝ մինչև 55%-ով։ Արդյունքում՝ 4-5 անգամ ավելացել են էներգահամակարգը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու հայտերը։
Ընկերության աշխատակիցների կեսից ավելիի դեպքում (3400-3500 անձ) բարձրացել են աշխատավարձերը՝ 12-25%-ի չափով, երեք և ավելի անչափահաս զավակներ ունեցող ՀԷՑ-ի շուրջ 400 աշխատակիցների համար ՀԷՑ-ը փոխհատուցում է էլէներգիայի ամսական ծախսը, իսկ գլխամասային գրասենյակում շուրջ 500 աշխատակցի համար ընկերության հաշվին մատուցվում է անվճար որակյալ սնունդ։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
