Այսօր պարզ դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել էր,  որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Էդիկ Մինասյանը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:

Նախաքննության ընթացքում ԵՊՀ ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Հավանաբար, ընդդիմության քոչարյանական թևը այս առերևույթ հանցագործությունը ևս կհամարի քաղաքական հետապնդում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *