Տասնամյակներ շարունակ նա Հայաստանինն էր, ու Հայաստանն իրենն էր համարում։ Այստեղ էր ծավալում իր գործունեությունը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Բայց կար մի հակասություն․ չնայած այդքան սերտ էր կապված Հայաստանի հետ, սակայն նրա իրավական կարգավիճակը երկար տարիներ չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր։

  1. Այս հակասությունն էլ Լորիս Ճգնավորյանի՝ մեծանուն կոմպոզիտորի ու դիրիժորի կյանքի ուշագրավ դրվագներից մեկն է։

Իրանի Բորուջերդ քաղաքում ծնված, Վիեննայում, Զալցբուրգում և Միչիգանում կրթություն ստացած, Լոնդոնում ու Նյու Յորքում ստեղծագործած երաժիշտը կարող էր իր կարիերան կառուցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, սակայն 1989 թվականից ճանապարհը նրան նորից Հայաստան է բերում։

Մաեստրոյի համար քաղաքացիությունն ու ինքնությունը երկու տարբեր հարթություններ էին։ Քաղաքացիությունը՝ պետության հետ կայուն իրավական կապի, իսկ հայ լինելը՝ ինքնության հարց էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *