Այսօր Գիտելիքի և դպրության օրն է՝ նոր ու լուսավոր երազանքների մեծ ճանապարհի սկիզբը։ Այս մասին իր ուղերձում նշել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից աշխարհը գիտելիքի, իմացության և տեղեկացվածության մրցասպարեզ է, որտեղ հաղթում են նրանք, որոնք կրթված են, մտածող, հետաքրքրասեր, ովքեր երբեք չեն դադարում սովորել։ Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն, կերտում ուժեղ պետություն և ապահով ապագա։ Այսօր մեկնարկում է նաև ուսումնական տարին՝ նոր սպասումներով ու ձեռքբերումների ակնկալիքով։ Բարի երթ դեպի մտքի ու գիտելիքի, տեխնոլոգիաների ու ստեղծարարության անսահման աշխարհ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *