«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով։
Այս օրը հազարավոր երեխաներ ու երիտասարդներ առաջին անգամ ոտք են դնում կրթական հաստատություններ, շատերն էլ վերադառնում են դպրոցներ ու բուհեր՝ շարունակելու իրենց կրթական ճանապարհը։ Նրանցից յուրաքանչյուրն արժանի է անհոգ մանկության և երիտասարդության, արժանապատիվ կրթության և ապահով ու բարեկարգ միջավայրի։
Ուժեղ Հայաստան նշանակում է արժանապատիվ դպրոցներ, արժանապատիվ աշակերտներ և ուսանողներ, կրթված ու ինքնավստահ սերունդ, որը վստահ է իր ապագայի նկատմամբ։
Որովհետև ուժեղ երկիրը սկսվում է դպրոցից։ Ուժեղ դպրոցից ծնվում է ուժեղ սերունդ, իսկ ուժեղ սերունդն է կառուցում ուժեղ Հայաստան։
Շնորհավորում ենք Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ։
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, թող նոր ուսումնական տարին լինի խաղաղ, անհոգ, հաջողություններով և նոր գիտելիքներով լի։
Շնորհավորում ենք նաև բոլոր ուսուցիչներին, դասախոսներին, մանկավարժներին և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ Ձեր ամենօրյա աշխատանքով դուք ձևավորում եք ոչ միայն գիտելիք ունեցող, այլև արժանապատիվ, պատասխանատու և ուժեղ քաղաքացի։
Ուժեղ Հայաստան՝ հանուն կրթված սերնդի և մեր երեխաների արժանապատիվ ապագայի»,- ասվում է ուղերձում։
