Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը զետեղված է կառավարության կողմից հաստատված իրավական ակտերի կայքում։

Փաշինյանի հաստատծ որոշման մեջ մասնավորապես նշված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Անդրեասյանին վերանշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *