Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակած, ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամի հափշտակության փորձ կատարած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։
Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ տարբեր անուններով, այդ թվում՝ «Դավիթ Աշոտի Օգանեսյան», «կապիտան Վազգեն Հարությունյան», «Գուրգեն Լևոնի Սիմոնյան», «Վահան Սեյրանի Պողոսյան» և «Արման Տիգրանի Սարգսյան», զանգահարել են քաղաքացիներին, հոգեբանական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, ֆինանսական միջոցների վերաբերյալ ենթադրյալ խնդիրների մասին ձևավորել վախի և տագնապի մթնոլորտ, պահանջել պահպանել գաղտնիություն և հետևել իբրև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցի ցուցումներին։
Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից՝ «Դավիթ Նիկոյան» տվյալով, առավել ամրապնդել են տուժածների վստահությունը։
Շարունակելով հանցավոր գործողությունները՝ հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են նաև որպես ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ՝ տարբեր անուններով, ներկայացրել կեղծ վկայագրեր և քաղաքացիներին համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ իբրև «անվտանգ» հաշիվների։
Հանցավոր կազմակերպության անդամները, գործելով մեկ միասնական դիտավորությամբ, ընդհանուր առմամբ 59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ, իսկ 19 քաղաքացիներից փորձել են հափշտակել 38 միլիոն 879 հազար դրամ։
Մ.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։
Քրեական վարույթից առանձնացված մասը՝ Մ.Շ.-ի. Ա.Պ.-ի, Հ.Բ.-ի և Ռ.Ս.-ի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
