Անցյալից եկող այս «խոստովանությունը» ընթերցելը (https://m.mamul.am/am/news/24249/90) առավել քան արդիական է մեր օրերում:
Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, ով, ի թիվս այլ պաշտոնների, 4 տարի եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, յուրօրինակ հայտարարություն էր արել առ այն, որ «90 միլիոն դոլարով մեր նման փոքր երկրում ցանկացած պաշտոնի կարելի է գնալ»։
Հաշվի առնելով վերջինիս իրազեկվածությունը՝ կարելի է փաստել, որ Կարեն Կարապետյանի ներկայությամբ բազմաթիվ (այդ թվում՝ նախագահի) պաշտոններ են գնվել ու վաճառվել Հայաստանի Հանրապետությունում։
