Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ֊ի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործը դրամատիկ ընթացքներ է ստանում։
Նախ դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց։ Այնուհետ հաջորդ դատավոր Սերժ Ռուշանյանը գործը ուղարկեց Երևանի քրեական դատարան՝ ընդդատության հարցը պարզելու համար։ Գործը մակագրվեց Վահագն Մելիքյանին, ով իր հերթին այն վերահասցեագրեց Վճռաբեկ դատարան։
Իսկ այժմ աշխատանքից սեփական դիմումի համաձայն ազատվել է նաև այս գործով դատախազ Խաչատուր Գալստյանը։
Կարծում ենք այս ամենը ունի նաև երկնային բացատրություն, այն է` բազմակողմանի զարգացած իրավաբանները երկրային բարիքները այսրոպեական իշխանությունների բարեհաճությունը չեն ուզում փոխել հավերժության հետ։
Տիգրան Մուրադյան
