ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում աջակցել է ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգը Նյու Ամերիկա վերանվանելու առաջարկին։

«Շատերն առաջարկել են Նյու Մեքսիկոն՝ ամենահայտնի նահանգներից մեկը, որտեղ երբևէ կեղծվել են ընտրությունների արդյունքները, վերանվանել Նյու Ամերիկա։ Դա շատ ավելի հեղինակավոր և գեղեցիկ է հնչում այս պոտենցիալ անհավանական նահանգի բնակիչների համար։ Վաու, ինձ դա դուր է գալիս»։— գրել է պետության ղեկավարը։ Արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսանյութին կից հրապարակման մեջ նախագահը Village People խմբի YMCA հիթի ներքո փոխում է Նյու Մեքսիկոյի ճանապարհային ցուցանակի վրա նահանգի անունը և պարում։

Ամերիկյան սահմանադրության համաձայն՝ դաշնային կառավարությունը չի կարող փոխել նահանգների անվանումները, դա նրանց իշխանությունների և բնակիչների իրավասությունն է։ Համապատասխան փոփոխությունները պետք է մտցվեն նահանգի օրենսդրության մեջ այն բանից հետո, երբ նոր անվանումը հավանության արժանանա օրենսդիր մարմնի, ապա նաև բնակչության կողմից՝ հանրաքվեում։ Առաջարկի հաստատման դեպքում նահանգի իշխանությունները փոփոխությունների մասին տեղեկացնում են ԱՄՆ Կոնգրեսին և կառավարությանը։ Նյու Մեքսիկոյի ԶԼՄ-ները հայտնել են, որ բնակիչները չեն աջակցի վերանվանման գաղափարին։

Ավելի վաղ նախագահը ստորագրել էր հրամանագրեր, որոնց համաձայն՝ Մեքսիկական ծոցը և Օնտարիո լիճը համապատասխանաբար վերանվանվել էին Ամերիկյան ծոց և Ամերիկա լիճ։ Կարգադրությունները փոխում են այդ վայրերի հիշատակման կարգը դաշնային կառավարության կողմից և դաշնային քարտեզների վրա։ Սակայն Թրամփի իրավահաջորդները նախագահի պաշտոնում կարող են ստորագրել հրամանագրեր, որոնք կչեղարկեն այս փոփոխությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *