Հայաստանի Ազգային ժողովի  նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահագն Ալեքսանյանը նշել է․

«Շվեյցարիան Հայաստանի համար զարգացման մոդել է։ Մեր երկրները խորհրդարանական են, և մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հանձնառությունը և փորձը խորհրդարանական կառավարման տեսանկյունից»։

ԱԺ փոխնախագահը նշել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերակատարությունը։ Երկուստեք կարևորվել է բարեկամական խմբերի հարաբերությունների դինամիկ զարգացումը։

Դեսպանի խնդրանքով Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների գործակցությանը, նշել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունները։

ԱԺ փոխնախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում։ Առաջնահերթ է համարվել նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *