Այս օրերին Նիկոլ Փաշինյանի մրցակից ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին կալանավորվելու փաստը լայնորեն լուսաբանող ընդդիմադիրները համեստորեն լռում են 1998 թվականին տեղի ունեցած գրեթե նույն ընթացքը ստացած դեպքերից մեկի մասին։

1998 թվականի ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու է գրանցվում նաև դպրոցի տնօրեն, «Նոր ուղի» կուսակցության առաջնորդ Աշոտ Բլեյանը։

Ավելին, Աշոտ Բլեյանը թեկնածուներից միակն էր, ով դատական հայց ներկայացրեց` ընդդեմ այդ պահին իշխանության ղեկավար Ռոբերտ Քոչարյանի` վիճարկելով վերջինիս ակնհայտ կեղծ տեղեկանքը` վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ։

Դատը, բնականաբար, Բլեյանը պարտվեց, ընտրություններն էլ ավարտվեցին Ռոբերտ Քոչարյանի հաղթանակով, որից շատ կարճ ժամանակ անց Աշոտ Բլեյանը կալանավորվեց` դպրոցի («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր) տանիքի նորոգման ծախսերում ենթադրյալ չարաշահումների մեղադրանքով և մի քանի տարով ազատազրկվեց՝ փաստացի կալանք կրելով 1999-2001 թվականներին։

Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Ռոբերտ Քոչարյանը այսօր մեղադրվում են 1998թ տեղի ունեցած գրեթե նույն` ֆինանսական չարաշահումների պատճառով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *