Այս ծաղկող պետության հակառակորդը միջուկային գերտերություն Չինաստանն է (ԼՂՀ-ի դեպքում՝ ագրարային Ադրբեջանը)։
Թայվանի Հանրապետությունը, գրեթե ճանաչված չլինելով որևէ պետության կողմից, հանդիսանում է մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անդամ, ինչպիսիք են Համաշխարհային առևտրի կազմակերպությունը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը և այլն։
Հայրենի քաղաքագետներին տեղեկացնենք, որ չճանաչված կամ մասնակի ճանաչված պետություն կարգավիճակը, ինչպիսին օրինակ Թայվանն է, ևս կարգավիճակ է , որը չի հակասում միջազգային իրավունքով սահմանված նորմերին։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գրագետ կառավարման արդյունքում առնվազն որպես վիճելի տարածք կարող էր հավերժ գոյատևել։
Չճանաչված պետություն Թայվանի ղեկավարության հետ ամենաբարձի մակարդակի հանդիպումներ են ունենում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ պետությունների ղեկավարներ տարբեր հարցերով՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, քանի որ պետության կողմից ճիշտ է կառուցված արտաքին քաղաքականությունը։
