ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես հայտնել ենք, հերթական անակնկալ այցն է կատարել մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամաս:
Պապիկյանը նոր տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ հետևել է զինվորների սննդի պատրաստման ընթացքին։
«Թեև որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ»,- սոցցանցերում հրապարակած տեսանյութին կից գրել է նախարարը:
