ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ի արտահերթ նիստում հաստատել է իր աշխատակարգը, ինչպես նաև ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում ընտրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Մարիա Կարապետյանի թեկնածությունը։

Պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին։

Ելույթ ունենալով՝ Մարիա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար։ Հաջորդիվ թեկնածուն ներկայացրել է արտաքին քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումները։

Քվեարկության արդյունքում Մարիա Կարապետյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել նաև Հայաստան-Ռուանդա և Հայաստան-Կամբոջա բարեկամական խմբեր ստեղծելու հարցերին։

Սարգիս Խանդանյանը հայտնել է, որ Կամբոջա-Հայաստան բարեկամական խումբն արդեն ձևավորված է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *