ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդների կողմից շրջանառվող հերթական կեղծ թեզի մասին:

«300 հազար ադրբեջանցիների կեղծ թեզը շրջանառող քաղաքական ուժը հիմա էլ հայտարարում է, թե գազի գինն է թանկանալու: Իրականում ազդակ են ուղարկում գազի մատակարար իրենց տերերին, որպեսզի գազը թանկացնեն, ու դրանով հնարավոր լինի իշխանություն զավթելու:

Հիասթափեցնեմ, Հայաստանում գազը չի թանկանալու, որովհետև դրա համար կան պայմանագրեր: Բայց եթե անգամ թանկանա, Հայաստանը ծայրագավառ չի դառնալու զուտ նրա համար, որ գազը չթանկանա»,- ասել է Չախոյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *