Բրազիլացի հարձակվող Ռաֆինյան երկարաձգել է պայմանագիրն Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։ Պաշտոնապես կատալոնական ակումբն այդ մասին կհայտնի այս շաբաթ։

Ռաֆինյան 2022թ․ հուլիսից է հանդես գալիս «Բարսելոնայում»՝ 185 խաղում խփելով  89 գոլ, կատարելով 62 գոլային փոխանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *