Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Հոկտեմբերի 17-ին՝

  • ժամը 7։00-13։00-ը Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից,
  • ժամը 6։00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ը Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։

Հոկտեմբերի 18-ին՝ 

ժամը 6։00-8։40-ը՝

  • Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,
  • Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում՝ ամբողջությամբ,
  • Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,
  • Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը՝ ամբողջությամբ։

Ժամը 6։00-9։15-ը՝

  • Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում,
  • Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում,
  • Հանրապետության փողոցը՝ Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։

Ժամը 6։00-9։45-ը՝

  • Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա,
  • Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,
  • Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցները՝ ամբողջությամբ։

Ժամը 6։00-10․00-ը՝

  • Թամանյան փողոցը՝ ամբողջությամբ,
  • Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց,

մինչև 10։10-ը՝

  • Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց,

մինչև 10։20-ը՝

  • Լեոյի փողոցը՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց,

մինչև 10։30-ը՝

  • Հնդկաստանի և Ձորափի փողոցները՝ ամբողջությամբ։

Մինչև 14։00-ը՝

  • Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։

Մինչև 14։30-ը՝

  • Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցները՝ ամբողջությամբ։

Ժամը 7։00-14․30-ը՝

  • Հաղթանակի կամուրջը՝ մասնակի, Արգիշտիի փողոցը՝ ամբողջությամբ,
  • Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *