2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը կհայտարարվի ձմեռային զորակոչ։ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։
Ըստ նախագծի՝ 2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կհայտարարվի ձմեռային զորակոչ։
2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները։
Նշենք, որ զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:
