«Թադեուս» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։
Ընկերությունը նախատեսում է կառուցել գինեգործական համալիր։
Այլ որոշումներով նմանատիպ արտոնություններ են ստացել Meat Food, «Երևանի շոկոլադի գործարան», «Էլինա-1» տեքստիլ ընկերությունները, ինչպես նաև «Mota-Engil Mining Caucasus»-ը։
Վերջինիս ներդրումային ծրագիրն իրականացվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված հանքարդյունաբերական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում, որը վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը։
«Mota-Engil Mining Caucasus»-ը հանդիսանում է այնպիսի արդյունաբերական աշխատանքների հիմնական կատարողը, ինչպիսիք են պայթեցման աշխատանքները, արդյունահանումը, ապարների ու հանքաքարի դուրսբերումն ու տեղափոխումը։
