Ագո Քոչարյան
Ծնվել է
1997 թ․ ապրիլի 17-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Քույրերը, ընտանիքը, բայց գերադասում էր հայրենիքը։ Միշտ ցանկացել է ծառայել առաջնագծում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ավելի շատ մայրիկի, հայրիկի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, հարազատներին նվիրված։
Երազանքները
Խաղաղության, ընտանիքի կողքին լինելու հետ էին կապված։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Իր յուրահատկությունը եղել է նվիրվածության աստիճանը սահմանին, դիրքերին։
Վերջին զրույցը
Ասաց․ «Մա՛մ, եկել եմ, տեսել ես։ Հետո զանգեց, ասաց․ «Խնդրում եմ՝ տատիկին վերցրու՛, դուրս եկե՛ք, պապան էլ թո՛ղ տանը մնա»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 23-ին, Ֆիզուլի-Հադրութի մոտակայքում։
*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։
Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։
«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։
Աղբյուրը՝ «Զինապահ» հիմնադրամ
