Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և առաջարկել է խնդիրը լուծել տարածքների փոխանակմամբ։ Այս մասին գրել է վերլուծաբան Վահե Դավթյանը.
Արծվաշենն Ադրբեջանի համար նման ռազմավարական, հաղորդակցային կամ տնտեսական նշանակություն չունի։ Բաքվի համար այդ տարածքի պատկանելությունից կախված չէ երկրի հիմնական հատվածների միջև հաղորդակցությունը կամ արտաքին առևտրի կարևոր ուղղութունների աշխատանքը։ Մինչդեռ Տիգրանաշենի դեպքում Հայաստանի համար հենց այդպիսի հարցեր են առաջանում։
Այս տարբերությունը պետք է ընկած լինի Երևանի բանակցային դիրքորոշման հիմքում։ Տարածքների մակերեսների համադրումը կարող է ստեղծել հավասար փոխանակման տպավորություն՝ քողարկելով դրա հետևանքների անհավասարությունը։
Արծվաշենի վերադարձն էլ պետք է գնահատել հասանելիության տեսանկյունից։ Այն շարունակելու է մնալ Ադրբեջանի տարածքով շրջապատված, ուստի դրա բնակեցումը, մատակարարումն ու անվտանգությունը կախված են լինելու Բաքվի հետ պայմանավորվածություններից։
Հայաստանին պետք է այնպիսի սահման, որի պայմաններում Երևանից Սյունիք հասնելու կամ Իրանի հետ առևտուր անելու համար ստիպված չենք լինի մշտապես բանակցել Ադրբեջանի հետ։
Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ։ Քառակուսի կիլոմետրերի հաշվեկշիռը կարող է պահպանվել, սակայն երկրի հաղորդակցային անվտանգությունը՝ էապես վատթարանալ»։
