ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ով ժամանել է Հայաստան` մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովը (COP17) տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում:
