«Ես կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի»:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի»,- ասել է Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կկարգավորվի, և դա կարող է լինել առանց Վլադիմիր Զելենսկու մասնակցության։

«Ես կարծում եմ, որ, ի վերջո, նրանք կունենան որոշակի կարգավորում։ Դա չեն անի նրա հետ, նա չի ցանկանում կարգավորում»,- կարծիք է հայտնել Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *