Հոկտեմբերի 16-ին Հռոմում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թոմ Վան Կամպենի հետ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում։

Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի և խորհրդարանական մակարդակում փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հեռանկարներին։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի առնչվող թեմաներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *