Լատվիայի PVD-ի առաջնային պաշտոնական հաղորդագրությունը ներմուծված կանաչ թեյի խմբաքանակը բնորոշում է որպես Հայաստանի ծագման կանաչ թեյ, որը, ըստ հրապարակման, արգելված թունաքիմիկատների չափաբաժիններ է պարունակում։
ԵՄ Rapid Alert System for Food and Feed (RASFF) հրապարակային տվյալների մեջ միևնույն ծանուցումը դասակարգված է որպես «From China»/«Չինաստանից»։
Այն նույն ծանուցումն է, որը 2026թ. հոկտեմբերի 12-ին ներկայացրել է Լատվիան, և որում նշված են նույն երեք պեստիցիդները։
ՍԱՏՄ-ից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային վերահսկողության բաժնի տեղեկությունների՝ նշված խմբաքանակի թեյերը հայկական ծագման չեն եղել։
