Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում հերթական դեպքերն են բացահայտել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 52-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ առանձնատանը կից հողամասում աճեցրել է կանեփ տեսակի բույս, որից պատրաստել է թմրամիջոց։
Կատարվում է նախաքննություն։
Բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Բերդ քաղաքի 31-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում և օգտագործում։ Համայնքային ոստիկանները նրան Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին։ Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 4 գրամ զանգվածով փաթեթ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
