Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների գործակալությունը հաջողությամբ տիեզերք է արձակել H3 հրթիռը՝ MMX սարքով, որը պետք է ուսումնասիրի և հողի նմուշներ հավաքի Մարսի արբանյակ Ֆոբոսից և դրանք բերի Երկիր:
Հրթիռն արձակվել է Տանեգասիմա տիեզերական կենտրոնից հոկտեմբերի 20-ին:
Ապարատը պետք է Երկիր վերադառնա 2031 թվականին և ցած նետի հողով կապսուլան։
Այդ նմուշների վերլուծության միջոցով ճապոնացի մասնագետները մտադիր են տեղեկություններ ստանալ Ֆոբոսի և ինքնին Մարսի ծագման մասին։
