Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։

Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում։

-Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով,-ասում էր մեծ մտավորականը։

Դավիթ Մուրադյանի հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Դավիթ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ պարոն Մուրադյան։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *