Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված հոգևոր առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցն ընդդեմ Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարճվել է։

Որոշումը կայացրել է Քաղաքացիական դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը՝ պատճառաբանելով՝ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, իսկ Սարոյանի և Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։

Հիշեցնենք՝ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում է:

Կաթողիկոսի աթոռը զբաղեցնող Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց էր ներկայացրել ՀԱՍԵ-ի դեմ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով:

Դատարանը բավարարել էր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով նրան իր պաշտոնում։

Օրեր անց՝ հունվարի 27-ին, Կտրիճ Ներսիսյանը Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ էր հռչակել՝ այսպիսով չկատարելով դատարանի որոշումը:

Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ ևս նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *