Երբ ադրբեջանական պաշտոնական մարմինները հաղորդում են 300 հազար ադրբեջանցու Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու մասին, ՀՀ-ում շատերին թվում է, թե դրանք պետք է ժամանեն միանման եղանակով և նախապես դրա մասին հայտարարելով։
Տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն «ուղարկելով 2 մոլորյալի»՝ մշտապես զավթողական քաղաքականություն վարող թուրք էթնոսը շոշափում է իրենց Հայաստան տեղափոխման դեպքում հայերի հավանական քայլերը։
Այս «մեծ ռեպետիցիան» առաջին հերթին պետք է Իլհամ Ալիևին, քանի որ վերջինս չի ցանկանա վտանգել իր քաղաքացիների հանգիստ կյանքը հարևան երկրներում, իսկ երկարաժամկետ իմաստով՝ ռումբ դնել իր ժառանգորդի (հավանաբար որդու կամ կնոջ) տակ, ինչի արդյունքում, կարծում ենք, որ առնվազն հոգու խորքում, որքան էլ դա զարմանալի թվա, Ալիևն ինքը Արցախի հարցը չի համարում փակված։
