Ստեղծվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի անունով բացված տելեգրամյան կեղծ օգտահաշիվ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

«Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ կեղծ օգտահաշվի հետ որևէ փոխգործակցությունից, չտրամադրել անձնական կամ գաղտնի տեղեկություններ և չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին։
Կեղծ օգտահաշիվ հայտնաբերելու կամ դրա միջոցով կասկածելի հաղորդագրություն ստանալու դեպքում խնդրում ենք այդ մասին տեղեկացնել info@hti.am հասցեին և նախարարության պաշտոնական կապի մյուս միջոցներով։
Հորդորում ենք լինել զգոն և առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *