ՀՀ Կառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար։

Մրցույթի նպատակն է ընտրել մասնագիտական, կառավարչական և կազմակերպչական բարձր կարողություններ ունեցող թեկնածուի, որը կկարողանա ապահովել պետական արարողակարգի ծառայության արդյունավետ ղեկավարումը, բարձր մակարդակի պաշտոնական այցերի և միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ծառայության հետագա զարգացումը։

Թեկնածուներին ներկայացվող հիմնական պահանջները

·       Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, մասնավոր կամ պետական հատվածում, այնպիսի ոլորտներում, որոնք ներառում են մեծ միջացառումների և բանակցությունների կազմակերպում, լոգիստիկ խնդիրների լուծում։

·       Առնվազն 3 տարվա ղեկավար կամ բարդ կազմակերպական գործընթացների կառավարման փորձ։

·       Պետական և դիվանագիտական արարողակարգի, միջազգային հարաբերությունների և համապատասխան օրենսդրության իմացություն։

·       Հայերենի բանավոր և գրավոր իմացություն, անգլերենի և ռուսերենի առնվազն C1 մակարդակի իմացություն՝ բանավոր և գրավոր։

·       Կառավարչական, կազմակերպչական կարողություններ և հաղորդակցման բարձր հմտություններ, դիվանագիտական նրբանկատություն և ներկայացուցչականություն։

·       Տեխնոլոգիական, մասնավորապես արհեստական բանականության գործիքներով աշխատելու հմտություններ։

Մրցույթի անցկացման կարգը

Մրցույթն անցկացվելու է հետևյալ փուլերով՝

1.     Ներկայացված փաստաթղթերի և մոտիվացիոն նամակների գնահատում, թեկնածուների կարճ ցուցակի ձևավորում։

2.     Պետական արարողակարգի վերաբերյալ տեսական գիտելիքների գրավոր ստուգում։

3.     Գործնական իրավիճակային առաջադրանք։

4.     Կառուցվածքային հարցազրույց։

5.     Արդյունքների ամփոփում և առավելագույն միավորներ հավաքած երեք թեկնածուների ներկայացում ՀՀ վարչապետին՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1.       Մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով թեկնածուի համապատասխանությունը սահմանված ընտրության չափանիշներին։

2.       Ինքնակենսագրություն (CV) և մասնագիտական գործունեության նկարագիր։

3.       Բարձրագույն կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթեր։

4.       Վերջին աշխատավայրի անմիջական ղեկավարի կողմից տրված բնութագիր։

Դիմումների ընդունման ժամկետը՝ հայտարարության հրապարակման օրվանից 10 օրացուցային օր։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել՝ talent@gov.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի մրցույթ»։

Մրցույթի հաջորդ փուլերին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կտեղեկացվեն անհատապես։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *