Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում իրականացվելիք ճանապարհների միջին նորոգման աշխատանքների շրջանակում կնորոգվեն Մուշ թաղամասի փողոցները։

Մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է առաջիկայում մեկնարկող աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մարզպետն ընդգծել է աշխատանքների պատշաճ կազմակերպման, սահմանված պահանջներին համապատասխան որակի ապահովման և ժամկետների պահպանման կարևորությունը։

Ըստ հաղորդագրության՝ մարզպետը նաև հանձնարարել է աշխատանքների իրականացման ընթացքում հաշվի առնել եղանակային պայմանները՝ դրանք արդյունավետ ու որակյալ իրականացնելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *