Ուրբաթ Սիցիլիայի ափերի մոտ գրանցվել է առնվազն յոթ ստորգետնյա ցնցում, որոնցից ամենաուժեղի մագնիտուդը կազմել է 5,0, հայտնել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (Ingv)։
Ամենաուժեղ ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով 12:19-ին (Մոսկվայի ժամանակով՝ 13:19-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։
Տեղի Palermo Today պարբերականի տվյալներով՝ երկրաշարժը հստակ զգացվել է Պալերմոյի բնակիչների կողմից, քաղաքի մի շարք դպրոցներ տարհանվել են։
