Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 24News-ին Բերդ համայնքի իրազեկ աղբյուրները հայտնեցել էին, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար:
Ըստ համայնքում տարածված լուրերի` վերջինս ունի հոգեբանական խնդիրներ, նրան տեղափոխել էին Բերդից Երևան:
